Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գինեկոլոգը «սպառնում» է

Գինեկոլոգը «սպառնում» է
01.11.2013 | 14:18

Մինչ առողջապահության ոլորտը ղեկավարող Դերենիկ Դումանյանը «ճար» չի գտնում, որպեսզի բժիշկները հիվանդներին չուղղորդեն իրենց ուզած դեղատները, այս հանգամանքից շարունակում են անբարեխղճորեն օգտվել այդ «գործում» մասնագիտացված բժիշկները: «Ցավալի է, որ կա դեղատուն-բժիշկ կապը: Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ խնդիրն առկա է ամբողջ աշխարհում: Աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց չենք գտել այն մեխանիզմը, որով կարող ենք արմատախիլ անել այդ երևույթները»,-բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարարը:

Բոլորին շատ լավ հայտնի, եթերներից «չիջնող» Հայաստանի գինեկոլոգներից մեկը, թերևս, այս գործում աս է (անունն առայժմ չենք նշում): Նա իր «ստեղծած» կլինիկայում հիվանդներին հոգեբանական ճնշմամբ պարտադրում է, որ դեղերն հենց իր կենտրոնից գնեն: Հիվանդներից մեկը պատմեց, որ իրենք այլընտրանք չունեն: Հիպոկրատի երդում տված բժիշկը ախտորոշումից հետո հայտարարում է, թե իսկական, որակյալ դեղերը միայն իր կենտրոնից կարող են ձեռք բերել, իսկ հակառակ պարագայում, այսինքն, եթե նույն դեղերը դեղատներից գնեն, առաջացած ցանկացած խնդրի պարագայում, ինքը դրա համար պատասխանատվություն չի կրում:
Այս «սպառնալիքից» հետո քիչ հիվանդներ կարող են ռիսկի գնալ և օգտվել այլ դեղատներից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ